ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Լիբանանի հարվածներին պատասխանում է հրետանային կրակով

23:51 • 09.10.23

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից ստացվող հարվածներին պատասխանում է հրետանային կրակով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից մի շարք հարվածներ են արձանագրվել։

«Հրթիռների արձակումներին ի պատասխան, որոնք, ինչպես պարզվել է, Լիբանանի տարածքից էին արձակվել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները ներկա պահին արձագանքում են հրետանային կրակով», - ասվում է բանակի հայտարարության մեջ:

 

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Լիբանանի հարվածներին պատասխանում է հրետանային կրակով