Հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը․ ՊՆ

23:35 • 09.10.23

Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը․ ՊՆ