Պաղեստինն Ուկրաինա չէ. «Հեզբոլլահ»-ը սպառնում է հարձակվել ամերիկյան դիրքերի վրա, եթե Վաշինգտոնն ուղիղ միջամտի Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը

15:23 • 09.10.23

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սպառնում է հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան դիրքերի վրա, եթե Վաշինգտոնն ուղղակիորեն միջամտի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը։

«Պաղեստինն Ուկրաինա չէ», - ասվում է լիբանանյան խմբավորման խոսնակի հայտարարության մեջ:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ռազմանավերը մոտեցրել է իր դաշնակից Իսրայելի ափերին, հայտնում է timesofisrael.com-ը:

«Եթե ԱՄՆ-ն ուղղակիորեն միջամտի, ապա տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դիրքերը կդառնան դիմադրության առանցքի օրինական թիրախ և կբախվեն մեր հարձակումներին։ Եվ այդ օրը կարմիր գիծ չի լինելու»,- ասում է մամուլի խոսնակը։

 

Պաղեստինն Ուկրաինա չէ. «Հեզբոլլահ»-ը սպառնում է հարձակվել ամերիկյան դիրքերի վրա, եթե Վաշինգտոնն ուղիղ միջամտի Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը