Ռումինիան հումանիտար բեռ է ուղարկել ԼՂ-ից տեղահանվածների համար (տեսանյութ)

11:37 • 09.10.23

Հոկտեմբերի 7-ին Երևում վայրէջք են կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն և ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:

Ռումինիան հումանիտար բեռ է ուղարկել ԼՂ-ից տեղահանվածների համար (տեսանյութ)