Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

16:08 • 09.10.23

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 9-ին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Էպիկենտրոնը եղել է նահանգի Յեշիլյուրթ շրջանում։ Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել