ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել է Արցախ

10:46 • 09.10.23

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել է Արցախ:

Պատվիրակությունն անցել է Ակնայով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը Արցախ հոկտեմբերի 1-ին էր:

Այցից հետո ՄԱԿ-ի առաքելությունը  հրապարակել էր  զեկույցը: Զեկույցում ասվում էր, որ  ավերածություններ, բռնության դեպքեր չէր նկատվել, և Արցախում մնում է 50-1000 հայ:

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել է Արցախ