Turkish Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել

21:44 • 10.10.23

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին հայտարարել է ընկերության խոսնակ Յահյա Ուսթյունը։

«Իսրայելում տիրող իրավիճակի պատճառով մենք դադարեցնում ենք մեր թռիչքները մինչև հետագա ծանուցումը», - ասել է Ուսթյունը։

Թուրքական մյուս ավիաընկերությունները շարունակում են թռիչքները դեպի Իսրայել և օդային տարածքի անվտանգության մշտադիտարկումը շարունակվում է, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։

Turkish Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել