Առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչև 100 հազար մարդու բնակեցում Ղարաբաղում. Ալիև

17:47 • 10.10.23

Ադրբեջանն օկուպացված Արցախի տարածքներում առաջիկա երեք տարում կբնակեցնի մինչև 100 հազար մարդ: Այս մասին հայտնիէ  դարձել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) վերացվել է «գորշ գոտին» (չակերտները՝ Tert.am) և վերջ է դրվել «անջատողականությանը» (չակերտները՝ Tert.am), ինչը, նրա կարծիքով, «միջազգային իրավունքի և արդարության հաղթանակն է» (չակերտները՝ Tert.am)։

Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանվել է:

 

 

Առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչև 100 հազար մարդու բնակեցում Ղարաբաղում. Ալիև