ՀԱՄԱՍ-ը Աշկելոնի բնակիչներին վերջնաժամկետ է տվել՝ մինչև ժամը 5-ը հեռանալ քաղաքից

16:34 • 10.10.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ Իզ ադ Դին ալ Քասեմ բրիգադների խոսնակ Աբու Օբեյդան առաջիկա ժամերի ընթացքում խոշոր հրթիռակոծությամբ է սպառնացել Իսրայելի հարավային առափնյա Աշկելոն քաղաքին: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

«Ի պատասխան թշնամու ոճրագործության՝ մեր ժողովրդին տեղահանելու և Գազայի հատվածի մի քանի շրջաններում նրանց ստիպելու լքել իրենց տները, մենք օկուպացված Աշկելոն քաղաքի բնակիչներին վերջնաժամկետ ենք տալիս հեռանալ մինչև երեկոյան ժամը 5-ը», - ասել է Օբեյդան:

ՀԱՄԱՍ-ը Աշկելոնի բնակիչներին վերջնաժամկետ է տվել՝ մինչև ժամը 5-ը հեռանալ քաղաքից