ՑԱԽԱԼ-ն ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին (տեսանյութեր)

10:14 • 10.10.23

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։

Իսրայելական օդուժը, մասնավորապես, թիրախավորել է մզկիթները, որոնք որպես ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստ ո հրամանատարական կենտրոն էին ծառայում, ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբ հանդիսացող մի քանի բնակարան, ենթակառուցվածքային օբյեկտը, որն օգտագործվում էր կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»։

ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

ՑԱԽԱԼ-ն ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին (տեսանյութեր)