«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին․ Զեյնալյան

11:47 • 10.10.23

«Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու առաջին նիստում քաղաքապետի ընտրությանը քվեարկել է Երևանում իշխանություն ձևավորելու, իրավիճակը հանգուցալուծելու համար և Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին:

Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու, իրավիճակը հանգուցալուծելու, Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին»,- ասաց Զեյնալյանը։