Սպիտակ տան խոսնակը CNN-ի եթերում հուզվել է՝ խոսելով Իսրայելի մասին (տեսանյութ)

13:23 • 10.10.23

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող, խոսնակ Ջոն Քիրբին CNN-ի եթերում հուզվել է՝ խոսելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյանի կողմից Իսրայելի դեմ հարձակման մասին:

«Կներեք», - ասել է Քիրբին՝ փորձելով զսպել արցունքները և հավաքել իրեն:

«Շատ դժվար է նայել այս պատկերներին և մարդկային կորուստներին: Նրանք մարդիկ են, ընտանիքի անդամներ, ընկերներ, սիրելիներ, զարմիկներ, եղբայրներ, քույրեր: Այո, դժվար է, և ես ներողություն եմ խնդրում», - ասել է նա՝ մեկնաբանելով զինյալների կողմից իսրայելցիների նկատմամբ ագրեսիայի պատկերները:

Սպիտակ տան խոսնակը CNN-ի եթերում հուզվել է՝ խոսելով Իսրայելի մասին (տեսանյութ)