Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

20:18 • 10.10.23

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել, որոնցից 4-ը հաջողվել է որսալ, իսկ 10-ն ընկել են բաց տարածքներում։

Այս մասին ասված է բանակի թելեգրամյան ալիքում։

«Իսրայելի հյուսիսում արձակումների մասին նախնական տեղեկություններից հետո մոտ 15 հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից: Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է հրթիռներից չորսը: Արձակված հրթիռներից տասն ընկել են բաց տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ։

Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ