ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից փախստականների միջազգային պաշտպանության հարցեր

20:23 • 10.10.23

Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։ 

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից փախստականների միջազգային պաշտպանության հարցեր