Մոնտենեգրոյի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելից տարհանվել է մի շարք պետությունների 101 քաղաքացի

20:50 • 10.10.23

Իսրայելից կիրակնօրյա հատուկ չվերթով Մոնտենեգրո է տեղափոխվել հանրապետության, բալկանյան այլ երկրների, ինչպես նաև Շվեդիայի և ԱՄՆ-ի 101 քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Մոնտենեգրոյի արտաքին գործերի նախարարությունից։

«Թել Ավիվից Պոդգորիցա է ժամանել 101 ուղևոր, այդ թվում՝ 50 Մոնտենեգրոյի քաղաքացի և 51 այլ երկրների՝ Ալբանիայի, Խորվաթիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սլովենիայի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի և Կոսովոյի քաղաքացիներ։ Օդանավակայանում նրանց դիմավորել է պետքարտուղար Ռոբերտ Մարկիչը»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Մոնտենեգրոյի՝ Իսրայելի հարավի Էյլաթ քաղաքում գտնվող վեց քաղաքացուց երեքը հատել են Հորդանանի սահմանը, իսկ մյուս երեքը որոշել են մնալ Էյլաթ հանգստավայրում։

Մոնտենեգրոյի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելից տարհանվել է մի շարք պետությունների 101 քաղաքացի