Այսօրվանից կունենանք պացիենտներ, ովքեր իրենց բուժումը կստանան Իսպանիայում. Առողջապահության փոխնախարար

16:20 • 10.10.23

264 պացիենտից 91-ի վիճակը ծանր է 12-ինը ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության:

Այս մասին Հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

«Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել և իրականացվել է տրիաժ, որի ընթացքում ընտրվել են պացիենտներ, որոնք արդեն իսկ իրենց բուժումը ստանում են արտերկրում: Այսօրվանից կունենանք պացիենտներ, ովքեր իրենց բուժումը կստանան Իսպանիայում: Մեր հիվանդանոցներում նաև ընդգրկված են տարբեր երկրիների բուժաշխատողներ»,- ասել է նա:

Այսօրվանից կունենանք պացիենտներ, ովքեր իրենց բուժումը կստանան Իսպանիայում. Առողջապահության փոխնախարար