«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները շինարարական քարում թաքցված կասկածելի զանգված են հայտնաբերել (լուսանկարներ)

14:45 • 10.10.23

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների համար քաղաքացի Վ.Գ.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված 20 քարերը:

Զննությամբ քարերից մեկի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Нет описания.

Нет описания.Нет описания.

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները շինարարական քարում թաքցված կասկածելի զանգված են հայտնաբերել (լուսանկարներ)