Երևանը դարձնել Եվրոպական մոդելի, հարմարավետ քաղաք․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր ստորագրեցին (տեսանյութ)

12:21 • 10.10.23

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։

Այս մասին Երևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրությանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«2023 թվականի սեպտեմբերի 17-ին ընտրությունների արդյունքում ձևավորված «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցի սկսել համագործակցություն ի նպաստ ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասաց նա։

Ավինյանը նշեց, որ այս համագործակցության արդյունքում Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու են միասին՝ կիսելով պատասխանատվությունը։ 

Երևանը դարձնել Եվրոպական մոդելի, հարմարավետ քաղաք․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր ստորագրեցին (տեսանյութ)