Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին բախվել են «VAZ-2107»-ը, «Mercedes-Benz»-ը և «VAZ-2106»-ը․ նախնական տվյալներով՝ կա զոհ և տուժածներ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Mercedes-Benz» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ նախնական տվյալների կա զոհ և տուժածներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։










