Հայ-ադրբեջшնական սահմանին կուտակումներ չկան, էսկալացիայի հավանականությունը շատ ցածր է․ վարչապետ

00:07 • 11.10.23

Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը։ Նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։ Այս պահին մենք սահմանում որևէ զորքերի կուտակում չունենք ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի կողմից, և այս պահին սահմանում որևէ լարվածություն չկա։ Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա, օրերի ընթացքում»,- նշեց նա:

Հայ-ադրբեջшնական սահմանին կուտակումներ չկան, էսկալացիայի հավանականությունը շատ ցածր է․ վարչապետ