Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել են Nissan Tida-ն ու Lada Priora-ն, կա 7 վիրավոր. Shamshyan.com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan Tida և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:










