Սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել

16:31 • 11.10.23

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: 

Լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի», - ասել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։




Սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել