Եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ, կառաջադրվեմ նախագահի պաշտոնում. Զելենսկի

11:06 • 11.10.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո չի հավակնի երկրորդ ժամկետի: Բայց եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ, նա կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Այս մասին Զելենսկին ասել է Digi24-ին տված հարցազրույցում։

«Եթե պատերազմը շարունակվի, այո, եթե պատերազմն ավարտվի, ոչ: Ես չեմ կարող փախնել պատերազմի ժամանակ», - պատասխանել է Զելենսկին:

Միաժամանակ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան պատերազմի «վերջին փուլում է»։

«Կարծում եմ՝ մենք վերջին՝ ամենադժվարին փուլում ենք», - ասել է Զելենսկին։

Եթե ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ, կառաջադրվեմ նախագահի պաշտոնում. Զելենսկի