Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանшկան հարաբերությունների կարգավորման գործընթացը

21:40 • 11.10.23

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանшկան հարաբերությունների կարգավորման գործընթացը