Պաղեստինի նախագահը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը

23:32 • 12.10.23

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խաղաղության կոչ է արել՝ դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունը և խնդրելով անհապաղ դադարեցնել ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ։ Այս մասին հաղորդում է NBC-ն՝ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը հղումով:

«Մենք մերժում ենք խաղաղ բնակիչներին սպանելու կամ նրանց բռնության ենթարկելու պրակտիկան երկու կողմից, քանի որ այն հակասում է բարոյականությանը, կրոնին և միջազգային իրավունքին»,- ասել է նա:

Պաղեստինի նախագահը կոչ է արել ազատ արձակել խաղաղ բնակիչներին և պատանդներին:

Մահմուդ Աբասը հոկտեմբերի 12-ին Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ: Նրանք քննարկել են Գազայի հատվածում մարդասիրական և բժշկական օգնության, ինչպես նաև ջրի և էլեկտրաէներգիայի անհրաժեշտության հարցեր:

Նա նաև շեշտել է, որ պաղեստինցիները դեռ հաստատակամ են ազատության և անկախության իրենց նպատակների հարցում:

Պաղեստինի նախագահը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը