Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

16:33 • 12.10.23

ՀՀ Անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին:

Քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները