Բելգորոդում ուկրաինական անօդաչուի ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում` փոքր երեխա

12:22 • 12.10.23

ՌԴ Բելգորոդի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երկուսը ծանր վիրավորվել են։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ զոհերից մեկը փոքր երեխա է:

Գլադկովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է ՀՕՊ համակարգերի խոցումից հետո։ Բեկորների անկման հետևանքով երկու բնակելի շենք և ավտոմեքենաներ են վնասվել։

Բելգորոդում ուկրաինական անօդաչուի ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում` փոքր երեխա