Բլինկենը ժամանել է Իսրայել

11:43 • 12.10.23

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վայրէջք է կատարել Իսրայելում: Նրան օդանավակայանում դիմավորել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարար Էլի Քոհենը։ Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

Նա հավաքված լրագրողներին մեկնաբանություն չի արել։

Նա պատրաստվում է հանդիպել վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մերձարևելյան առաքելությամբ մեկնել է Իսրայել՝ կանխելու ավելի մեծ պատերազմի բռնկումը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանև և Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ֆոնին:

«Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգներն Իսրայելի թիկունքին է»,- լրագրողներին ասել էր Բլինկենը Իսրայել մեկնելուց առաջ:

Նա կաշխատի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ փորձելով ապահովել ավելի քան 100 մարդու ազատ արձակումը, որոնց, Իսրայելի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ը գերի է պահում: Նրանցից մի քանիսը կարող են լինել ԱՄՆ քաղաքացիներ:

Բլինկենը ժամանել է Իսրայել