Ղրղզստանը վավերացրել է Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը

16:50 • 12.10.23

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է Ռուսաստանի հետ միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Այս համաձայնագրի վավերացումը հաստատում է Ղրղզստանի հավատարմությունը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը և նպաստում է երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա համագործակցության զարգացմանը»,- հավելել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ընդգծվում է, որ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծումը «կապահովի երկու երկրների օդային տարածքի առավել հուսալի պաշտպանություն, դա նաև կբարձրացնի անվտանգությունն ու ազգային շահերի պաշտպանությունը»։

Վավերացումը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բիշքեկ կատարած այցի ժամանակ։ 

Ղրղզստանը վավերացրել է Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը