Իսրայելի առողջապահության նախարարը հրահանգել է չբուժել ՀԱՄԱՍ-ի գերի ընկած անդամներին

10:37 • 12.10.23

Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Արբելը հրահանգ է տվել Իսրայելի հանրային առողջապահական համակարգին՝ հրաժարվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գերի ընկած անդամներին բուժելուց: Այս մասին հայտնում է jpost.com-ը:

«Կռիվների սկզբից ի վեր ՀԱՄԱՍ-ի անիծված և նողկալի ահաբեկիչներին պետական հիվանդանոցներում բուժելու հարցը հսկայական դժվարություններ է առաջացրել առողջապահական համակարգի վրա: Այս դժվարին ժամանակներում առողջապահական համակարգը պետք է ամբողջությամբ կենտրոնանա հանցավոր ջարդից տուժածների, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների բուժման վրա: Հանրային առողջապահական համակարգում անիծված և նողկալի ահաբեկիչներին բուժելու խնդիրը զգալիորեն վնասում է այդ ջանքերին, և, հետևաբար, իմ կարգադրությամբ, հանրային առողջապահական համակարգը նրանց չի բուժի», - հայտարարել է Արբելը:

Նախարարը կոչ է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանձնարարել համապատասխան մարմիններին համապատասխան քայլեր ձեռնարկել։

Իսրայելի առողջապահության նախարարը հրահանգել է չբուժել ՀԱՄԱՍ-ի գերի ընկած անդամներին