Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվող հայերին

12:59 • 12.10.23

Խնդրում ենք Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:

Այս մասին տեղեկանում ենք Իսրայելում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձնանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվող հայերին