Բլինկենը հայտարարել է, որ Իսրայել է եկել ոչ միայն որպես ԱՄՆ պաշտոնյա, այլև որպես հրեա

16:08 • 12.10.23

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որն իսրայելա-պաղեստինյան հակամարտության թեժացման ֆոնին, ժամանել է Թել Ավիվ, հայտարարել է, որ Իսրայել է եկել ոչ միայն որպես ԱՄՆ պաշտոնյա, այլև որպես հրեա: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Ես ՀԱՄԱՍ-ի իրագործած սպանդը հասկանում եմ անձնական մակարդակով», - ասել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելն իրեն պաշտպանելու իրավունք ունի, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է՝ կարևոր է՝ ինչպես է Իսրայելը դա անելու: Առանց ուղղակիորեն նշելու՝ Բլինկենը փաստացի նկատի է ունեցել Գազայի հատվածում խաղաղ բնակիչ պաղեստինցիներին Իսրայելի ավիահարվածներով սպանելուն:

«Մենք գիտենք, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին», - շարունակել է Բլինկենը՝ հավելելով, որ ամերիկյան զենք ավելի մեծ խմբաքանակ «ճանապարհին է»:



 

Բլինկենը հայտարարել է, որ Իսրայել է եկել ոչ միայն որպես ԱՄՆ պաշտոնյա, այլև որպես հրեա