Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու փորձեր. Լավրով

10:45 • 12.10.23

Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն են բորբոքվում. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք գիտենք վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների թիվը»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկինում էլ երկրում այդ կազմակերպությունները շատ են եղել:

Ըստ Լավրովի՝ այդ կազմակերպությունները չեն ստեղծվում հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման նպատակով:

«Ընդհակառակը, դրանք ստեղծվել են հակառուսական տրամադրությունների համար հող նախապատրաստելու և այս տարածաշրջանում Հայաստանի միջոցով նախևառաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու համար: Մենք այս փորձերը տեսնում ենք: Նրանք ինչ-որ արդյունքների հասնում են, բայց մենք խորը համոզմունք ունենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բիշքեկում։

 

Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու փորձեր. Լավրով