ՆԱՏՕ-ն Ուկրաինայում չի ներքաշվի ռազմական գործողությունների մեջ. Պենտագոն

18:55 • 12.10.23

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) չի պատրաստվում ներքաշվել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ, սակայն մտադիր է հետագայում ևս աջակցել Կիևում գործող իշխանություններին:

Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հերթական պլանային հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թույլ տվեք հստակ ասել՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է»,-ասել Է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն հակամարտության մեջ չի ներքաշվի:

«Սակայն մենք կպաշտպանենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը»,-ընդգծել է Օսթինը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում չի ներքաշվի ռազմական գործողությունների մեջ. Պենտագոն