ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ կանցկացնի միջուկային զորավարժություններ. Ստոլտենբերգ

20:52 • 12.10.23

ՆԱՏՕ-ն մտադիր է հաջորդ շաբաթ միջուկային զորավարժություններ անցկացնել:

Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների միջուկային զենքերը մեծ դեր են խաղում «ագրեսիան զսպելու գործում» և հայտարարել է դաշինքի միջուկային զորավարժությունների մասին։

«Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն կանցկացնի իր ամենամյա «Steadfast Noon» զորավարժությունները: Սա մեր զորավարժությունն է, որը պարբերաբար տեղի է ունենում ամեն հոկտեմբերին: Այս տարի զորավարժությունները տեղի կունենան Իտալիայում, Խորվաթիայում և Միջերկրական ծովում»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ զորավարժությունները «կապահովեն Հյուսիսատլանտյան դաշինքի միջուկային զսպման ուժերի հուսալիությունը, արդյունավետությունը և անվտանգությունը», դրանք «հստակ ազդանշան կուղարկեն, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի և բոլոր դաշնակիցներին»։

ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ կանցկացնի միջուկային զորավարժություններ. Ստոլտենբերգ