Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂ-ից տեղահանվածները մնան ՀՀ-ում, ովքեր էլ երկրից դուրս են եկել՝ վերադառնան. Փաշինյան (տեսանյութ)
Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ այն պարագայում. երբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքապանությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում:
Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը:
«Սա շատ կարևոր արձանագրում է, մենք ուզում ենք, որ բոլորը, առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում, և մեր քաղաքականությունը այս է լինելու:
Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ինչքան Ղարաբաղից եկածներ են դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից, այս պահի դրությամբ մոտ 2500 մարդ է դուրս եկել Հայաստանից, և ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային իրավիճակը հաղթահարելու համար դուրս են եկել իրենց բարեկամի մոտ ինչ-որ ժամանակ անցկացնեն և վերադառնան»,- ասել է նա:










