Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7,150-ով․ Փաշինյան

13:00 • 12.10.23

Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով:

Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի բնակչության բնական աճը ամենաբարձրն է վերջին հինգ տարիների համեմատ։ Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով: Սա շատ կարևոր ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար մշակված ծրագրերը կօգնեն, որ նրանք Հայաստանից չհեռանալու որոշում կայացնեն և կարձանագրվի ավելի լավ ցուցանիշ։

Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7,150-ով․ Փաշինյան