Ռուս խաղաղապահները ևս մի դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում

21:37 • 12.10.23

Ռուս խաղաղապահները ևս մի դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Նշվում է, որ ապամոնտաժվել է Շուշիի շրջանի դիտակետերից մեկը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում։

Ռուս խաղաղապահները ևս մի դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում