Երուսաղեմում հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորների թվում կան ոստիկաններ (տեսանյութ)

23:48 • 12.10.23

Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, միջադեպի հետևանքով մի քանի մարդ է տուժել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածների թվում կա երկու ոստիկան, որոնցից մեկը լուրջ վնասվածք է ստացել։ Միջադեպից հետո Հին քաղաքի դարպասները փակվել են։

Նշվում է, որ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել կասկածյալի ուղղությամբ, վերջինս մահացել է։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ միջադեպից հետո տվյալ տարածք մեծ թվով իրավապահներ են բերվել։

Միջադեպի տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Երուսաղեմում հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորների թվում կան ոստիկաններ (տեսանյութ)