Բիշքեկում մեկնարկել են Պուտինի և Ղրղզստանի նախագահի բանակցությունները
Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրում սկսել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հանդիպմանը ներկա են երկու երկրների պատվիրակությունները։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում։ Օրակարգում է նաև մտքերի փոխանակումը միջազգային ասպարեզում արդիական խնդիրների շուրջ։
Պուտինը պաշտոնական այցով Ղրղզստան է ժամանել հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան։










