Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար Իսրայելից «կանաչ լույս» է հարկավոր․ Դյուժարիկ
Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար հարկավոր է, որ Իսրայելը «կանաչ լույս» վառի։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Պատասխանելով հարցին, թե ինչ է հարկավոր մարդասիրական միջանցքների բացման համար, Դյուժարիկը նշել է, որ սպասում են Իսրայելի համաձայնությանը։
«Մենք սպասում ենք իսրայելցիների «կանաչ լույսին»», - ասել է նա։










