Ո՞վ է վճարում Անահիտ Ավանեսյանի ապօրինի որոշումների համար
2022 թվականի հունվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքից ազատել էր պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին։
Դեռ օգոստոսին պարզ դարձավ, որ Ավանեսյանը դատարանում պարտվել է պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին։ Դատարանը Ավանեսյանին պարտավորեցրել էր վճարել Ծաղիկ Վարդանյանի պարապուրդի ամբողջ աշխատավարձը, տույժ ու տուգանքը ու վերականգնել նրան գործակալության պետի պաշտոնում։ Պաշտոնին նշանակվելուց հետո Ծաղիկ Վարդանյանը ինքը ազատման դիմում գրեց՝ չցանկանալով աշխատել Ավանեսյանի հետ։
2023 թվականի ապրիլին Անահիտ Ավանեսյանը ազատեց իր իսկ կողմից նշանակված ևս մեկ աշխատողի։
Ավանեսյանի քմահաճության հաջորդ զոհը այս անգամ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն էր։ Երեկ հրապարակվեց դատարանի վճիռը Արտակ Մանուկյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու ու պաշտոնում վերականգնելու մասին։
Ըստ դատական վճիռների՝ ապօրինի ազատումների այս շքերթի հետևանքով պետությունը տասնյակ միլիոնավոր դրամի վնաս է կրում։

Հետաքրքիր է, որևէ վերահսկող մարմին զբաղվու՞մ է Ավանեսյանի որոշումների հետևանքով պետությանը պատճառվող ահռելի վնասների ուսումնասիրմամբ։ Ինչու՞ պետք է հարկատուները վճարեն պետական բարձր պաշտոն զբաղեցնողների քմահաճ որոշումների համար։










