Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում եղել է 104 մարդ, հիմա մնացել է մեկ ընտանիք, խնդրել են ևս 2 օր մնան. Սանոսյան

11:56 • 13.10.23

Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում

Այս մասին լրագրողների հետ զրույցում Tert.am-ի հարցին պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, խնդրել են ևս 2 օր մնալ:

Մնացած բոլորին տեղաբաշխել ենք», - ասաց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ Արտաշատի մարզադպրոցն այս օրերին դարձել էր հարյուրավոր արցախցիների կացարանը։  Այս մարզադահլիճում․ կին ու տղամարդ, մեծ ու փոքր ապրում և գիշերում էին այնտեղ՝ նույն տարածքում։

Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում եղել է 104 մարդ, հիմա մնացել է մեկ ընտանիք, խնդրել են ևս 2 օր մնան. Սանոսյան