Պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել, կասենք, երբ հստակ կորոշենք թեկնածուներին. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

14:16 • 13.10.23

Սա 2018 թվականից  հետո խոշոր հետընտրական դաշինքների փորձերից մեկն է, համոզված եմ, որ այն հաջողությամբ է պսակվելու:

Այս մասին քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ պառլամենտական երկրում այսպիսի պատկերներ հետագայում տեսնելու ենք, միգուցե ԱԺ-ում, նաև այլ խոշոր քաղաքներում։

Անդրադառնալով փոխքաղաքապետների նշանակման հարցին, Ավինյանն ասաց, որ պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել, հայտարարությունը կանեն, երբ կորոշեն թեկնածուներին հստակ։

«Ուղղակի պաշտոն ստանձնելը այստեղ աթոռների բաժանում չի: Շատ կարևոր է, որ մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որոնք հարկավոր են՝ լինի փոխքաղաքապետ, թաղապետ:

Այդ մարդիկ կրելու են բավականին ծանր բեռ: Յուրաքանչյուր վարչական շրջան մոտ 100 հազար բնակչություն ունի, և երևանցիների խնդիրները պետք է լինեն առաջնային»,- կարևորեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել, կասենք, երբ հստակ կորոշենք թեկնածուներին. Տիգրան Ավինյան (տեսանյութ)