Մարմարա ծովում բախվել է հացահատիկ տեղափոխող 2 բեռնանավ

15:07 • 13.10.23

Մարմարա ծովում բախվել է հացահատիկ տեղափոխող երկու բեռնանավ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մեկն Ուկրաինայից Իսպանիա էր մեկնում, մյուսը՝ Ռուսաստանից Իսրայել։

Երկուսն էլ վնասվել են, սակայն ավելի շատ տուժել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավը՝ լրջորեն վնասվել է տախտակամածը։

Մարմարա ծովում բախվել է հացահատիկ տեղափոխող 2 բեռնանավ