Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1537-ի

00:11 • 13.10.23

Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 1537-ի, վիրավորվել է ավելի քան 6600 մարդ

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Պաղեստինի առողջապահության նախարարությանը հղումով։

«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 1537 մարդ, վիրավորվել՝ 6612-ը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1537-ի