Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչների հետ

21:47 • 13.10.23

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։

Հանդիպմանը քննարկվել են Պաղեստինում և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային հարցերի շուրջ:

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչների հետ