Իսրայելը գիշերն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում մոտ 750 օբյեկտի (տեսանյութ)
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին և այլ խմբավորումներին պատկանող մոտ 750 օբյեկտի ուղղությամբ:
Թիրախների թվում է եղել 12 բազմահարկ աշտարակ, որոնք, ըստ Իսրայելի պաշտպանության, պարունակում էին ՀԱՄԱՍ-ի ակտիվներ, հայտնում է Times of Israel-ը:
Զինվորականների խոսքով՝ հարվածել են նաև ՀԱՄԱՍ-ի երեք օպերատորի, որոնք պատասխանատու են Իսրայելի վրա վերջին օրերին ականանետային կրակոցների համար: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ եռյակը թիրախավորվել է Գազայի հատվածում գտնվող ռազմական հրամանատարական կենտրոնում:
Մյուս թիրախները ներառում են թունելներ, ռազմական համալիրներ, բարձրաստիճան անդամների նստավայրեր, որոնք օգտագործվում են որպես ռազմական հրամանատարական կենտրոններ, զենքի պահեստներ և կապի սենյակներ, ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:
IDF says it carried out airstrikes against 750 targets belonging to Hamas and other terror groups in the Gaza Strip overnight pic.twitter.com/WOiUCmgOsL
— Emanuel (Mannie) Fabian (@manniefabian) October 13, 2023










