Լիբանանում իսրայելական զորքերի գնդակոծության հետևանքով զոհվել Է Reuters-ի լուսանկարիչը, ևս երեք լրագրող վիրավորվել է (տեսանյութեր)
Իսրայելական զորքերը պաղեստինցի արմատականների զինված հարձակումից հետո պատասխան կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերի մերձակայքում, ինչի հետևանքով լրագրողներ են տուժել։
Ինչպես հաղորդել Է Ալ-Մանար հեռուստաալիքը, Ալմա աշ-Շաաբ շրջանում գնդակոծության է ենթարկվել լրագրողների տեղափոխող մեքենան, որում գտնվել են մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոթղթակիցներ և Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը:
Գնդակոծության հետևանքով զոհվել է Reuters գործակալության լիբանանցի լուսանկարիչ Իսսամ Աբդալլան, ևս երկուսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:
ՌԻԱ Նովոստին, իր հերթին, հայտնում է երեք վիրավորի ու մեկ զոհի մասին։ Նշվում է, որ վիրավորներից երկուսը Al Jazeera-ի թղթակիցն ու օպերատորն են։
Տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։










