Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել

11:29 • 13.10.23

ԱՄՆ պաշտպանության նախարար ԼԼոյդ Օսթինը ժամանել է Իսրայել: Նա Թել Ավիվում հանդիպելու է կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև տեսնելու է ռազմական օգնությունը, որն ԱՄՆ-ն արագացված կարգով ուղարկել է Իսրայել:

Ինչպես նշում է apnews.com-ը, ակնկալվում է, որ Օսթինը կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ:

Նախօրեին Թել Ավիվում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

 

 

Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել